Այսօր կայացել է ՀՅԴ–ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրքի շնորհանդեսը։

«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց իր երկհատորյակի մեջ պատգամավորը ներկայացրել է բանակցությունների փաստերը։

«2021–ի կեսերից սկսեցին խեղաթյուրել Արցախյան շարժման և բանակցային գործընթացի պատմությունը, դրա նպատակն էր ցույց տալ, թե ՀՀ–ն ու Արցախը կորցրել են անկախ լինելու բոլոր հնարավորությունները։ Նույն Կրակովյան փաստաթուղթը, որ ներկայացվել է 2018–ի հունվարին, ցույց է տալիս, թե ինչ է ժառանգել Նիկոլ Փաշինյանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, թե ինչպես պետք է որոշվեր Արցախի ճակատագիրը` պարտադիր իրավական ուժ ունեցող համընդհանուր կամարտահայտում, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր»,–ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ գրքի շնորհանդեսին ներկա են քաղաքական, հասարակական գործիչներ։