Երեւանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով փողոցներում կրկին «գետեր» են առաջացել։

Անձրեւի եւ ուժեղ քամու հետեւանքով մայրաքաղաքում ծառեր են վնասվել, պատուհաններ կոտրվել, ջուրն անգամ լցվել է բազմաբնակարան շենքերի մուտքեր։