Lexus-ը նոր էջ է բացում իր պատմության մեջ՝ ներկայացնելով առաջին ամբողջությամբ էլեկտրական մեքենան՝ Lexus RZ-ը, որը պրեմիում դասի էլեկտրական մեքենաների առաջամարտիկaն է:
Պորտուգալիայի հարավում՝ արևոտ Ֆարոյի պատմական Ալգարվե շրջանում, կայացավ Lexus-ի բացառապես էլեկտրական մոդելի՝ RZ-ի պաշտոնական շնորհանդեսն ու փորձարկումը։ «Lexus Եվրոպա»-ն և «Toyota Կովկաս»-ը թեստ-դրայվի էին հրավիրել Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ծանոթացնելու այս նորարարական մոդելին։
Թեստ-դրայվի երթուղին անցնում էր գյուղական ոլորաններով, նաև արագընթաց մայրուղով։ Լրատվամիջոցների նեկայացուցիչները հնարավորություն ունեցան անձամբ վարելու RZ 350 e և RZ 500 e մոդելները՝ գնահատելու դրանց դինամիկությունը, կայունությունն ու բարձր արդյունավետությունը:
«Այստեղ՝ Պորտուգալիայի այս հիասքանչ վայրում, մենք ներկայացնում ենք Lexus-ի ամբողջովին նոր, էլեկտրական շարժիչով RZ մոդելը։ Սա իսկական գլուխգործոց է, որը նախատեսվում է ներկայացնել Կովկասի շուկայում՝ 2025-ից 2026-ի ընթացքում: Մենք հպարտ ենք, որ կարող ենք ցուցադրել այդ բացառիկ մոդելի ամբողջական շարքը: Առկա են տարբեր գույներ և կոմպլեկտացիաներ»,- լրագողների հետ զրույցում նշեց «Տոյոտա Կովկաս»-ի վաճառքների և կորպորատիվ տնօրեն Իրակլի Լեկիշվիլին:
Lexus-ն առաջին արտադրողներից է, որն առաջարկում է լիովին էլեկտրոնային ղեկային համակարգ։ One Motion Grip նորարարական համակարգի շնորհիվ՝ էլեկտրոնային ազդանշանները ապահովում են գերզգայուն կապ վարորդի և մեքենայի միջև՝ բարելավելով կառավարելիությունը և բարձրացնելով վարորդի վստահությունը։
Lexus RZ-ը հագեցած է նաև Safety System անվտանգության նորագույն համակարգով, որը ներառում է նախաբախման տեխնոլոգիաներ: Այն նվազեցնում է այլ տրանսպոտային միջոցների ու հետիոտնին բախվելու վտանգը։ Վարորդին աջակցող տեխոնոլոգիաների շնորհիվ այս մեքենան վարելը ոչ միայն անվտանգ է, այլև հաճելի։
«Խոշոր շարժիչի և մեծ մարտկոցի շնորհիվ Lexus RZ-ն ապահովում է կայունություն, էներգաարդյունավետություն և բարձր կատարողականություն: ՈՒնի Direct 4 կառավարման կատարելագործված համակարգ: Այս մեքենան նախատեսված է շքեղությունն ու հարմարավետությունը նախընտրող վարորդների համար»,- հայտարարեց RZ մոդելի գլխավոր ասիստենտ, ինժեներ Յասուկե Տերադան:
Ինտերիերը նախագծված է հանգիստ, հարմարավետ և ապահով միջավայր ստեղծելու սկզբունքով։ 224 ձիաուժ հզորությամբ RZ 350-ը մեկ լիցքավորմամբ հաղթահարում է մինչև 568 կմ ճանապարհ, իսկ 380 ձիաուժ հզորությամբ RZ 500-ը՝ մինչև 500 կմ։ Ընկերության ինժեներների հավաստմամբ, այս մոդելները լիովին համապատասխանում են Հարավային Կովկասի ռելիեֆային և կլիմայական պայմաններին։
Թափանցիկ տանիք՝ մգեցման հնարավորությամբ, ձայնամեկուսացում, կատարելագործված մարտկոց ու տատանումների կառավարում. Lexus-ի այս նոր քաղաքային քրոսովերները դուր կգա նաև հայ սպառողին,- վստահ է «Լեքսուս Երևան»-ի վաճառքի խորհրդատուն։ Շուտով այն հնարավոր կլինի փորձարկել և ձեռք բերել «Lexus Երևան» ավտոսրահում։
Lexus RZ-ը էլեկտրական ավտոմեքենաների շուկայի ամենասպասված նորույթներից է: Այն հաստատում է՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը շարժվում է դեպի էլեկտրական ապագա, իսկ Lexus-ը մնում է ձեր հուսալի գործընկեր:
Պորտուգալիայում Lexus-ը ներկայացրեց ամբողջությամբ էլեկտրական մեքենան. կայացավ Lexus RZ-ի շնորհանդեսը
Թեմա
Տեղադրություն











