Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 31–ին, Ամիրյան փողոցում հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժում են «Աջանիա» ծաղկի սրահը։

NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գործընթացը տեղի ունենում, վերամբարձ կռունկը բարձրացնում է հսկայական շինությունն ու տեղադրում թափքում։

Քաղաքացիները ստիպված են փողոցով անցնել՝ շրջանցելով մայթի այդ հատվածը։