Քանաքեռավանի բնակիչները բողոքում են, որ ոռոգման ջուր չկա, ինչի հետեւանքով իրենց այգիները չորացել են։
«Ինչ տանջանքով ենք մշակում, որ բերք ունենանք ու լրիվ անարդյունք, մեր տանջանքը գնում, կորում է։ Էս բույսը էս շոգին չի դիմանում, մինչեւ ջուրը տան, կչորանա լրիվ։ Հիմա մեզ խոստացել են՝ առաջիկա օրերին ջուր տալ, բայց իմաստը է՞լ, եթե մեր ամբողջ այգին չորացել է, մնում է մեզ քոքից հանենք, թափենք։ Ամբողջ կյանքներս դրել ենք այս այգու վրա, 17 տարի խաղող ենք մշակել ու հիմա պիտի քոքից հանենք, թափենք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց բնակիչներից Ջեմմա Սարգսյանը։
Բնակչի խոսքով, արդեն 1 շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն։











