Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։