«Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան։ Մեծ հույսով շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան ձեր նման տաղանդավոր երիտասարդների մեջ է»։  Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Arevod Fest երաժշտական փառատոնի ժամանակ հնչել է գործարար Սամվել Կարապետյանի ուղերձը՝ երիտասարդներին։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտանության խորհուրդը։

Arevod Fest երաժշտական փառատոնի հովանավորն էր «Տաշիր» ընկերությունների խումբը։