Ես երբեք ավելի ազատ չեմ եղել, քան այս 50 օրը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։
«50 տարի առաջ ընտրել եմ եկեղեցական ասպարեզը, երբ ընդամենը 12 տարեկան էի և այստեղ՝ սրահում մեծ մասը ծնված չէր։ Ես 12 տարեկանում կամավոր սահմանափակել եմ իմ ազատությունը՝ ընտրելով հոգևոր ասպարեզը։
Վախեցնել ազատությունները կամավոր սահմանափակած անձին այս անազատությամբ՝ պարզապես ծիծաղելի է։ Բայց դարձյալ շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունը տվեց, որ ես հասկանամ՝ ինչպես կարելի է թվացյալ անազատության մեջ լինել լիակատար ազատ։ Իշխանության նպատակը մեզ խոշտանգելն է, բայց մենք չենք խոշտանգվում»։
Սրբազանը հույս հայտնեց, որ լավ կլինի՝ օգոստոսի 17-ին բաց թողնեն իրեն, որ գնա խաղողօրհնեքի։
Սրբազանը հայտարարեց, որ ինքը ոչ մի հանցանք այս աշխարհում և այս երկրի դեմ ու պետության առջև չի գործել։











