Սևանի բնության գրկում օգոստոսի 16-ին տեղի ունեցավ բացառիկ Off Road արշավ, որը կազմակերպել էր INTERCARS ընկերությունը։ Միջոցառման ընթացքում AIQAR eQ3 ամենագնացի վարորդներն ու սեփականատերերը բացահայտեցին մեքենայի իրական ուժն ու հնարավորությունները՝ փորձարկելով այն բարդ ու էքստրեմալ պայմաններում։
Մասնակիցները հաղթահարեցին լեռնային ու անտառային հատվածներ, քարքարոտ և ցեխոտ ճանապարհներ, կտրուկ բարձրացումներ ու իջվածքներ։ Մեքենաները հաջողությամբ անցան փորձարկումները՝ ցուցադրելով լիաքարշակ համակարգի հզորությունը, ինչպես նաև բարձր ընթացային մասի առավելությունը:
«Մարդկանց մեծ մասը կարծում է, թե էլեկտրամոբիլները նախատեսված են միայն քաղաքի համար։ Մենք ուզում ենք կոտրել այդ կարծրատիպը և ցույց տալ, որ AIQAR-ի նոր սերնդի քրոսովերները պատրաստ են ցանկացած ճանապարհի՝ լեռ, անտառ, ավազային կամ քարքարոտ ուղի, ու եղանակային ամենատարբեր պայմանների։ eQ3-ը, բացի քաղաքային հարմար վարման հնարավորություններից, ունի նաև արտաճանապարհային մեծ հնարավորություններ՝ վարման 9 ռեժիմ, 21 սմ լուսածերպ, ինչը թույլ է տալիս վստահ հաղթահարել ամենաբարդ պայմանները։ Այսօր մասնակիցները հնարավորություն ունեցան սեփական փորձով դրանում համոզվելու», - իր խոսքում նշեց INTERCARS-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելյանը։
AIQAR համայնքի ներկայացուցիչները փորձարկեցին մեքենան վայրի բնության տարբեր պայմաններում՝ համոզվելով, որ eQ3-ը ոչ միայն էկոլոգիապես մաքուր և հարմարավետ մեքենա է, այլև վստահելի ուղեկից է էքստրեմալ ճանապարհորդություններ սիրողների ու արշավների ժամանակ։
Off Road-ի մասնակից Արմեն Սուքիասյանը, ով արդեն մեկ տարուց ավելի վարում է eQ3, իր խոսքում մեքենան բնութագրեց որպես «իր ընկերոջ», ում հետ վստահ կարող է ցանկացած ճանապարհ անցնել։ Նա առանձնահատուկ կարևորեց նաև INTERCARS-ի կողմից տրամադրվող պաշտոնական երաշխիքն ու սպասարկման բարձր որակը՝ նշելով, որ վերջերս ունեցած փորձառության ժամանակ ընկերության մասնագետները արագ ու օպերատիվ լուծել են տեխնիկական խնդիրը։
Այս մեքենաները, բացի բարձր ընթացային մասից ու լիաքարշակ համակարգից, ունեն նաև հզոր մարտկոց, որը թույլ է տալիս հաղթահարել ավելի մեծ հառավորություններ։ Հայաստանում արդեն հարյուրավոր AIQAR eQ3 վարորդներ ամեն օր վայելում են մեքենայի հուսալիությունն ու հարմարավետությունը։
Արշավը վերածվեց ոչ միայն տեխնիկական փորձարկման, այլև ընկերական ու ընտանեկան անմոռանալի օրվա։
Մասնակիցները կիսվեցին տպավորություններով՝ ընդգծելով, որ AIQAR eQ3-ը իրենց ապացուցեց, որ էլեկտրամոբիլը կարող է հաջողությամբ անցնել ամենահամարձակ ու բարդ ճանապարհները, լինել արշավական մեքենա։











