Չորեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, Մեքսիկայի Սենատում հայհոյախառն վիճաբանություն և աղմկոտ ծեծկռտուք է սկսվել, հայտնում է The Guardian-ը։
Ընդդիմադիր Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության (PRI) առաջնորդ Ալեխանդրո «Ալիտո» Մորենոն մոտեցել է Սենատի նախագահ, իշխող «Մորենա» կուսակցության անդամ Ջերարդո Ֆերնանդես Նորոնային, երբ օրենսդիրները երգում էին ազգային օրհներգը՝ ազդարարելով օրվա լսումների ավարտը, և կռվի է բռնվել նրա հետ։
Արդյունքում Մորենոն նույնիսկ գետնին է տապալել լուսանկարչի։
Ֆերնանդես Նորոնան ավելի ուշ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ծեծկռտուքը սկսվել է Մեքսիկայում օտարերկրյա զինված ուժերի ներկայության վերաբերյալ «ծանր բանավեճից» հետո։











