Հնդկաստանի Արայա քաղաքում կապիկը տղամարդուց փողի պարկ է խլել, բարձրացել ծառն ու սկսել աջ ու ձախ շաղ տալ թղթադրամները, գրում է Times of India-ն։

Տուժածն ուսուցիչ Ռոհիտաշ Չանդրան էր, որը եկել էր հողամաս գնելու։ Պայուսակի մեջ 80 հազար ռուփի կար (մոտ 347 հազար 314 դրամ

Անցորդները, նկատելով «փողի անձրևը», անմիջապես շտապել են հավաքել թափվող թղթադրամները։ Չանդրան կարողացել է վերադարձնել միայն 52 հազար ռուփի՝ փողի մի մասը մնացել է ծառերի վրա, իսկ մի մասը կապիկը պատռել է։