«Մեր ձևով» շարժումը մեզ շատ լուրջ մրցակից չեմ համարում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Շատ լավ է որ քաղաքական դաշտը ավելի պարզ է դառնում Հայաստանի հանրության համար և ես շատ ուրախ եմ որ ամեն մեկը փորձում է իր ընկերոջից, բարեկամից, ծանոթից, քավորից հրաժարվի, ասի՝ մենք իրենց հետ չենք, թեև ունեն քավոր-սանիկական հարաբերություններ, մեկը մյուսի տեղ գրավ է մուծում, մեկի եղբայրըն մյուսի հետ պատգամավոր է աշխատում և այլն, ու փորձում են ժողովրդին մոլորեցնել։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը արդեն գիտեմ, ինքը բոլորից էլ շատ քաղաքականացված է ու ամեն ինչ տեսնում է։
Միանշանակ նրանք նույն նախկիններն են, այնտեղ կա քավոր–սանիկական հարաբերություն Դաշնակցության մի քանի գործընկերոջ հետ։ Եթե նրանք նախկինները չեն, ինչի համար էին նախկինները տեղը գրավ մուծում։ Նախկին Հանրապետական պատգամավորը նախկի՞ն է, թե՞ չէ»։
Դիտարկմանը, որ արգելում են Սամվել Կարապետյանի բարեգործական հիմնադրամին դպրոցական պայուսակներ բաժանել, մինչդեռ նախկինում միշտ էլ բաժանել է, Նարեկ Գրիգորյանն ասաց. «Օրինակ, Գավառում եկել են, մեքենայով կանգնել են, փորձել են պայուսակ բաժանել, երեք պայուսակ է բաժանվել։ Հետո իրենց բարեկամներին են հրավիրել, որ ձեր երեխեքին բերեք, որ նկարենք, ցույց տանք, որ մեզնից էլ են պայուսակ վերցնում։ Մարդիկ երևի ունեն հնարավորություն սեպտեմբերի 1–ին իրենց երեխայի համար պայուսակ առնելու և անկախ սոցիալական վիճակից մարդը թույլ չի տալիս ինչ-որ մեկը բերի ինչ-որ բան տա։ Այն նախկինը մուրացման վիճակը ավարտվել է, որ ձեթ ու կարագ էին բաժանում, դպրոցական պայուսակ էին բաժանում, սոցիալական նպաստ էին տալիս, որ ընտրությանը քվեարկեն։ Հիմա այդ ժամանակներն անցել են,արդեն մեր ժողովուրդը ժողովուրդը չէ»։











