Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մտահոգություն չունի, որ մի օր էլ իրեն կարող են ազատել աշխատանքից, ինչպես օրերս ազատեցին Լիպարիտ Դրմեյանին՝ պրոֆեսիոնալ դիրքորոշում հայտնելու համար։
«Ես որևէ մտահոգություն չունեմ, ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, և այո, շատ հնարավոր է, որ ինչ-որ մի օր չզբաղեցնեմ այս պաշտոնը»,–ասաց նա լրագրողների հետ զրույցում։











