Լոռու մարզի Սվերդլով գյուղում հիվանդություն է տարածվել, ինչի հետևանքով կենդանիներ են անկում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սվերդլով գյուղի բնակիչ Հասմիկ Այվազյանը։

Կնոջ խոսքով՝ վերջին 15 օրվա ընթացքում գյուղում մոտ 10 խոշոր եղջերավոր կենդանի է սատկել, որոնցից 3-ը իրենց էր պատկանում։

«Մեր մշտական զբաղվածությունն անասնապահությունն է։ Մոտ 3 շաբաթ է՝ մեր գյուղում խոշոր եղջերավոր անասունների մոտ տզային վարակիչ հիվանդություն է տարածվել, ինչի հետևանքով անասունները սատկում են, որից 3-ը մերն էր, բայց ոչ մեկ դա հաշվի չի առնում։ Դիմում ենք համայնքապետին, ասում է՝ դրամական ոչինչ չենք կարող անել, միայն կարող ենք 40,000 դրամանոց գումարային քարտ տրամադրել, գնաք, սնունդ գնեք, բայց մեր վնասը 40,000 դրամ չէ։ Մենք 15 օրվա մեջ 1,000,000-ից մինչև 1,200,000 դրամի վնաս ենք կրել։ Մեր պահանջն է, որ գոնե 1 անասունի գումար հատկացնեն, որ գոնե մի անասուն գնենք, վերականգնենք մեր ապրուստի միջոցը»,- ասաց բնակիչը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am-ը փորձեց կապ հաստատել Սվերդլովի վարչական ղեկավարի հետ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում