«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատավոր Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ է հայտարարվել։
Միջնորդությունը ներկայացրել է Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, միջնորդությանը միացել են նրա պաշտպանյալը, ինչպես նաև Ասատուրովը և նրա փաստաբանը։
Դատավորը համարել է, որ միջնորդությունը չի բխում օրենսդրության պահանջներից։ Նիստին 10 րոպե ընդմիջում է հայտարարվել։











