Կենտրոն վարչական շրջանի տարածքում հերթական շրջայց ենք իրականացվում, պարեկային ծառայության և ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հետ համատեղ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Բաբայանը։

Նա նշեց, որ կսկսեն  մետաղական խոչընդոտներից, որ քաղաքացիներին արգելում են տեղաշարժը, ապա նաեւ ըստ հերթականության մի քանի այլ գործողություն են կատարելու։

Նա մոտեցավ մի մեքենայի, որի վրա տուրիստական գովազդ էր փակցված եւ հարցրեց, թե արդյոք ունի թույլտվություն նման գովազդ տեղադրելու համար։ Ավտոմեքենայի սեփականատերը նշեց, որ նախկինում ավելի մեծ պաստառներ են եղել, հետո քաղաքապետարանից ասել են, որ չպետք է գերազանցի սահմանված չափի, իրենք էլ փոքրացրել են չափերը։

«Սահմանված ձևաչափ կա, սահմանված վայր կա կպցնելու։ Իրավաափ չի ձեր կատարած գործողությունը»,–ասացին քաղաքապետարանի ներկայացուցիչները և արձանագրություն կազմեցին։

«Առաջին անգամ տուգանքը կազմում է 70-100 հազար դրամ, երկրորդ անգամ 100-200 հազար դրամ։

Տուգանված քաղաքացին նշեց. «Տղերք ջան, ես մեր երկիրն եմ գովազդում, նախորդ անգամ 100 հազար տուգանեցին, որ գովազդը մեծ էր։ Հասկացա, հիմա արդեն փոքր է։ Սա սեզոնային, ժամանակավոր բան է, ամեն մեկս մի բանով զբաղվում ենք։ Թափառող զբոսաշրջիկին շահագրգռում ենք, ցույց ենք տալիս մեր երկիրը, որոշակի գումար ենք վաստակում, գույքահարկ ենք վճարում։

Հարցագո՞րծ եք բռնել»։