Աշխատանքային այցով Ճապոնիայի մայրաքաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր զբոսնել է Տոկիոյի փողոցներում եւ «բացահայտումներ» արել։
Նա արդեն երկրորդ տեսանյութն է հրապարակում սոցցանցում, այս անգամ աղբարկղների մասին։
«Տոկիոյի փողոցներում ոչ աղբաման կա, ոչ աղբ, ըստ էության։ Պարզվում է՝ Տոկիոյում ամեն մարդ ինքն է պատասխանատու համենայն դեպս փողոցում իր կենսագործունեության հետևանքով առաջացած աղբի համար»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ այսօր ցերեկն էլ նա «բացահայտել էր», որ Տոկիոյի փողոցներում ծխող մարդիկ չկան։











