Երևանի հարևանությամբ՝ Քանաքեռավանում, կառուցվում է «Զարդ» քաղաք թաղամասը, որն ունենալու է 9-ից 15 հարկանի 41 մասնաշենք: Բազմաթիվ առավելություններից բացի «Զարդը» գրավիչ է նաև մատչելի գնի առումով: TOON EXPO-ի շրջանակում 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 299 հազար դրամից:
Թաղամասի ընդհանուր տարածքը 424 հազար քառակուսի մետր է, որի 40 տոկոսը կանաչապատ է: Նախատեսված է մոտ 15 հազար բնակչի համար:
Ապագա բնակիչներին առաջարկվում են 14 տարբեր հատակագծեր՝ սկսած 47,2 քառակուսի մետր մակերեսից: Տարածքում ստեղծվելու է բնակության համար անհրաժեշտ ամբողջական ու ինքնաբավ միջավայր։ 21 հազար քառակուսի մետրում կլինեն խանութներ, սրճարաններ, ժամանցի վայրեր ու զարգացման կենտրոններ, բանկեր ու փոստային ծառայություններ, դեղատներ և այլ ենթակառուցվածքներ։ Այստեղ լուծված է նաև ավտոկայանատեղիների հարցը՝ 100 տոկոս ապահովվածությամբ:
Ավանդույթների ու ժամանակակից լուծումների ներդաշնակությամբ «Զարդ»-ը հավակնում է դառնալ նոր զարդ հայկական ճարտարապետության մեջ: Քաղաք-թաղամասի գլխավոր նպատակն է ստեղծել ներդաշնակ միջավայր, որտեղ մարդիկ կապրեն հարմարավետ, ապահով և անվտանգ պայմաններում:











