Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում կախված հայտնաբերված 2 եղբայրները Աբովյան քաղաքից էին։ Նրանք 52 տարեկան Նորիկ Տեր– Աբրահամյանը և 46–ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանն էին։ NEWS.am-ի հետ զրույցում Աբովյանի բնակիչները ասում էին, որ տեղյակ չեն թե ինչ է եղել եղբայրների նման քայլի դիմելու պատճառը, սակայն իրենց համար սպասելի չէր, քանի որ համեստ, խելացի տղաներ էին։
«Իրենց բերանից մի հատ բողոք չենք լսել։ Փոքր եղբայրը ամուսնացած չէր, իսկ մեծը ամուսնացած էր, մի տղա երկու աղջիկ ունի։ Նամակ է գրել մորը, որ երեւի էս ձեւի բան ենք անում»,– ասացին բնակիչները։
ՔԿ–ից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։











