Հայ պատանի ճարտարագետների թիմը տպավորիչ հաղթանակ է գրանցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի 2025 թվականի բաց մրցաշարում` Հայաստանի համար ապահովելով աննախադեպ ցուցանիշներ։
Սլովենիայում կայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ 45 երկներից։ NEWS.am -ին հայտնի դարձավ, որ մրցաշարի արդյունքում Հայաստանը ներկայացնող երեք թիմերը` «Արմաթ» -ը , «GDL»-ն և«BigBots»-ը ստացել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Մասնավորապես մրցաշարի «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետներ Արարատ Բայանդուրյանը, Գրիգոր Խոջայանը և Երևանի N131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցը ներկայացնող Վահե Գաբրիելյանը։
Հայկական թիմի մարզիչ-խմբավարն է Շահեն Արաբաչյանը։














