Մեր վստահությունը գալիս է ամենակարևոր գործոնից ժողովրդի ուժից, Հայաստանի քաղաքացու ուժից. տեսնեմ այդ ո՞ր ՔՊ-ականն է ընտրելու Փաշինյանի WhatsApp-ի նամակը, թե բազմահազարանոց հասարակական ճնշումն իր վրա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց իրենց վստահություն, որ ՔՊ–ական պատգամավորները միանալու են իմպիչմենթի գործընթացին։
Դիտարկմանը, որ իրենց չի հաջողվում բազմահազարանոց հրապարակներ լցնել, Մամիջանյան արձագանքեց. «Դե, որ սենց անեն, բնականաբար չի հաջողվելու։ Եթե նույնիսկ ընդդիմությունը չի կարողանում այս հարցի շուրջ կոնսոլիդացվել, կարծում եմ մենք քաղաքացիներից որևէ բան չենք կարող ակնկալել»։











