Հայաստանում 2018-ին տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որի ընթացքում շեշտվել է, որ չեն լինելու վենդետաներ, ու որ ամեն ինչ տեղի է ունենալու սիրո և համերաշխության մթնոլորտում: Դրանով է պայմանավորված եղել գործող իշխանության վերաբերմունքը, այդ թվում՝ որոշակի դրական վերաբերմունքը նախկին համակարգի հետ որոշակի առնչություն ունեցած մարդկանց նկատմամբ, ովքեր էդ պահին առնվազն հանրային կերպով հայտնել են՝ ցանկանում են, որ Հայաստանը ունենա լավ ապագա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ժամանակ առաջ Սամվել Կարապետյանը այս իշխանության համար բարերար ու գործարար էր, հիմա դարձել է «նախկին թալանչի»։
«Մի բան է, երբ հայտարարվում է, որ այսինչ գործարարը կգա Հայաստան, ներդրումներ կանի, կզբաղվի գործարարությամբ, ինչով և զբաղվել է և ոչ ոք նրա հավին «քշա» չի ասել, մեկ այլ բան է, երբ ինչ–որ մեկի վզին «ճտացնում են» Լյուբյանկայից կամ մի տեղից, սա հիպոթետիկ օրինակ է, և ասում են՝ գնա Հայաստան, էնտեղ հարց լուծի։ Այ, երբ որ ինչ–որ մեկի վզին ՖՍԲ–ի կամ ԳՌՈՒ–ի մայոր ճտացնում է, ուղարկում է Հայաստան, Հայասանն էլ պետք է ցույց տա, որ իր տարածքում պետությունից լավ ոչ մեկը ոչ մեկի վզին չի կարա ճտացնի։ Հայաստանը որբի գլուխ չի, որ Լյուբյանկայից ում ականջից ուզենան, բռնեն շպրտեն Հայաստան, ասեն՝ գնա, էնտեղ իշխանություն վերցրու։ Ում մտքով նման բան կանցնի, նա իր վրա կզգա պետության եձռքի ողջ ծանությունը»,–ասաց նա։
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք իշխանությունը մտավախություն ունի՞, որ Կարապետյանը վտանգ է ներկայացնում իր համար, Վահագն Ալեքսանյանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ «դա քաղաքական լուզերության հիթ շքերթ է»:











