Աժ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անգեսա Խամոյանի հարցից այն մասին, թե ինչպես է կարգավորվելու Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստան։
«Օրինակ՝ ստուգվելո՞ւ են նրանց անձնագրերը, ձերբակալվելո՞ւ և դատվելո՞ւ են, եթե, ասենք, նրանք ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն»,- հարցրեց Խամոյանը։
«Ես ինչի պիտի «այո» ասեմ ձեր անհեթեթ հացրին։ ՀՀ օրենսդրության մեջ չկա տարբերակում, ՀՀ Սահմանադրությունը ասում է՝ արգելվում է խտրականությունը ազգային, ռասակայան, կրոնական և այլ չափանիշներով։ Հիմա դուք ուզում եք ՀՀ–ին ներքաշել ազգային, ռասակայան, կրոնական բնույթի խոսակցության մեջ, որը ուզում են բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ տարածաշրջանում լինի խաղաղություն»,–ասաց Փաշինյանն ու բարկացած հեռացավ ամբիոնի մոտից։











