Պեկինում կայացել է Հեբեյ նահանգի միջազգային մշակութային փոխանակման շաբաթվա բացումը: Միջոցառումը կայացել է 2025 թվականի Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային տոնավաճառի (CIFTIS) շրջանակներում, որը ծառայությունների ոլորտում աշխարհի ամենամեծ միջոցառումներից մեկն է:

Նշենք, որ տոնավաճառը մեկնարկել է նախօրեին և կտևի մինչև սեպտեմբերի 14-ը։ Տոնավաճառին մասնակցում են ավելի քան 70 երկիր և միջազգային կազմակերպություն։ Ավելի քան 100 ընկերություններ ներկայացնում են 190-ից ավելի նոր ապրանքներ ու մշակումներ, ինչպես նաև ցուցադրական նախագծեր՝ արհեստական բանականության և «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում։








Խորեն Գրիգորյան Պեկինից











