Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը:

Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:

Կառավարության հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ ներկայացումից հետո Փաշինյանը դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին, ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

«Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացեք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ եւ կառուցվում Հայաստան»,– ասաց Նիկոլ Փաշինյանը դերասանների հետ զրույցում։

Մկրտիչ Արզումանյանը փորձեց արդարանալ. «Այսօրվա մասին չէ ներկայացումը, 1920թվականների դեպքերի մասին է»։