ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ՔՊ վարչության հերթական նիստից հետո NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում արձագանքել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին նախագծին։
Արսեն Թորոսյանն ասել է.
«Նորից նույն ձայնապնակը, նորից նույն դերակատարներով։ Ինձ թվում է՝ մենք վաղուց պատասխանել ենք այդ հարցին։ Կլինեն ընտրություններ, թո՛ղ մասնակցեն, իրենց ուժերը փորձեն ժողովրդի առաջ»։
Դավիթ Խուդաթյանն ասել է.
«Եթե չեմ սխալվում նախկինում մի քանի անգամ էլ էին հայտարարել։ Դիրքորոշում չունեմ։ Մեծ հաշվով չի հետաքրքրում, թե »Պատիվ ունեմ»–ն ինչ է ներկայացնում։ «Պատիվ ունեմ»–ը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է այս թեման, որը կարծում եմ անիմաստ է»։
Գևորգ Պապոյանն ասել է.
«Իրենց իրավունքն է։ Բացարձակ իրատեսություն չեմ տեսնում այստեղ»։
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՔՊ–ից որևէ մեկը միանա այդ նախաձեռնությանը, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասել է.
«Զարմանում եմ, որ նման խելագարության կանխավարկած կա»։











