Հայաստանում երբևիցե կայացած ամենամասշտաբային MasterClass-ը՝ Lady Zone-ի կողմից կազմակերպված։

Միջոցառման ընթացքում ստեղծվել էր յուրահատուկ միջավայր և ապահովված էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մասնակիցները ոգևորվեն առողջ ապրելակերպի գաղափարով և ավելի մեծ սիրով կապվեն սպորտի հետ։ Դրա լավագույն ապացույցն էր ավելի քան 1000 մասնակիցների ներկայությունը, ովքեր մեկ հարկի տակ համախմբվել էին առողջ կենսակերպի գաղափարի շուրջ։

aaeba00d-9f65-455b-bf4b-041803d4c4fb.jpg (31 KB)

Lady Zone-ի մեծ ընտանիքը հերթական անգամ ցույց տվեց, որ միասին հնարավոր է իրականացնել ցանկացած գաղափար և լինել ամենաուժեղը։ Մասնակիցները ոչ միայն վայելեցին ինտենսիվ մարզումը, այլ նաև խաղարկությունների շնորհիվ բազմաթիվ ներկաներ ստացան գեղեցիկ նվերներ, իսկ մի շարք անակնկալները օրն ավելի հիշարժան դարձրին։

d8429277-4148-4646-b34b-fe34fe3b15d3.jpg (24 KB)

Միջոցառումը եզրափակվեց ուրախ ու տոնական մթնոլորտում՝ DJ-ի երաժշտության ներքո։ Մասնակիցները ոչ միայն լիցքաթափվեցին ու ուրախացան, այլև լցվեցին դրական էներգիայով և բարձր տրամադրությամբ։

b8a96f82-0b9d-450e-b241-1f1888dafb93.jpg (33 KB)

Շնորհիվ 13 տարիների փորձի և հազարավոր կանանց և աղջիկների վստահության Lady Zone-ի մասնաճյուղեր արդեն կան՝ քաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Մանրամասները՝ տեսանյութում.