Մենք հաղորդավարի կասենք, որ րոպեն մեկ հանկարծ չհայտարարի բարերարի անունը. մենք երախտամոռ չենք, գոնե 1-2 անգամ անունը պետք է հնչի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով «Գյումրիի օրը» նշելու սպասվող միջոցառումներին։

«Ընդհանրապես, ես չեմ սիրում այդպես, ես գիտեմ, որ ինքն էլ չի սիրում։ Հետո որ այսքան խառնվել եք իրար, էդ տղան Հայաստանի համար այնքան բան է արել, այսքան ձայն չէին հանում, հիմա նոր մտքերին եկա՞վ։ Այդ տղան այնքան բան է արել Հայաստանի Հանրապետության համար, որ չկա մի հայկական ծրագիր, որ Սամվելը (նկատի ունի Սամվել Կարապետյանին–խմբ) մասնակցած չլինի։ Հիմա ինչի՞ ենք այդպես խառնվել։  Շոու չի լինելու, լինելու է Գյումրու օր, չի լինելու գովազդ»,–ասաց նա։