Intercars ընկերությունը սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, անցկացրեց բացառիկ ավտոարշավ Voyah Free մեքենաներով։ Արշավի ուղին ինքնին խորհրդանշական էր․ մեկնարկը՝ Երևանից, ավարտը՝ Ենոքավանի ԱՊԱԳԱ ռեզորթում, որտեղ ազատության գաղափարը վերածվում է իրական զգացողության։
Արշավը միայն երթևեկություն չէր․ մասնակիցներին սպասում էին խորհրդանշական ակտիվություններ, որոնք յուրովի ներկայացնում էին ազատության բազմաշերտ իմաստը:











