ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի հենց սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ստիպված կլինի կարդալ իր գրառումներից, քանի որ հեռահուշարարը շարքից դուրս է եկել։

ԱՄՆ նախագահը, որ նույնիսկ ամբիոն բարձրանալուց առաջ ստիպված է եղել պայքարել շարքից դուրս եկած շարժասանդուղքի դեմ, որը կանգ է առել, հենց որ ինքն ու իր կինը՝ Մելանյա Թրամփը, ոտք են դրել դրա վրա։

«Միավորված ազգերի կազմակերպությունից ես միայն մի շարժասանդուղք եմ ստացել, որը կանգ է առել բարձրանալու ճանապարհին ուղիղ մեջտեղում»,- ասել է նա։ -Եթե առաջին տիկինը լավագույն մարզավիճակում չլիներ, կընկներ։ Ահա երկու բան, որ ստացել եմ Միավորված ազգերի կազմակերպությունից՝ վատ շարժասանդուղք և վատ հեռահուշարար»,- հայտարարել է Թրամփը։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում, որտեղ Թրամփը կանգնած է անսարք շարժասանդուղքի վրա, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդը ողջունում է ԱՄՆ նախագահին և խոստանում, որն այն ​​կվերանորոգվի։

Հեռահուշարարը ԱՄՆ նախագահի ելույթի ժամանակ սկսել է աշխատել։