Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի կարող ասել՝ Արմավիրում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ոչ։
«Ես չեմ կարող հետևություններ անել և այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետևություններ անեմ»,–ասաց նա , կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Դիտարկմանը, որ նման դեպքերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է տալիս, վարկածներ է առաջ քաշում ու կարծես ուղղորդում է նախաքննությանը, Գալյանն ասաց. «
Յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջադրված վարկածները օբյեկտիվ իրականությունից շեղում ունենան։ Այսինքն եթե մենք պայթյունի ձայն լսել ենք, եղել է պայթյուն, ասել, որ եղել է պայթյուն, դա դառնում է վարկա՞ծ։
Մեր կառավարման համակարգը, կարծում եմ՝ դուք լավ պատկերացնում եք, թե ինչպիսին է։ Ներքին գործերի նախարարությունը կառավարության մաս է կազմում։ Կամ նույն տեղեկությունները, որ կարող են համանման տեղեկություններ տրամադրվել, օրինակ, ԱԱԾ–ի կողմից, ու՞մ ենթակայությամբ է գործում։
Հիմա մենք հիմա քննարկում ենք, թե վարչապետը ինչը ոնց է անում, ես առաջարկում եմ ամեն անգամ իրեն հարցնել, թե ինչը ոնց է անում»։











