ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի նիստին։

Ֆորումին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Նիգերից և մի շարք մասնագիտացված կազմակերպություններից։