«Ով ավելի շատ փող ունի, նա էլ ճիշտ է» տրամաբանությունը, որով առաջնորդվում է ընդդիմությունը, դեմագոգիա է։ Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին բյուջեի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերը կրճատելու իշխանությունների ծրագրերին։

«Բացի այդ, պարտադիր չէ ավելի շատ ծախսել, գլխավորը արդյունավետ ծախսելն է։ Մեկ բան է ավելի շատ ծախսել, մեկ այլ բան՝ արդյունավետ ծախսել և չգողանալ։ Ինչ վերաբերում է գողությանը, թող ընդդիմությունը մեկնաբանի», - նշել է նա։

Սիմոնյանը վստահեցրել է, որ իշխանությունների կողմից կայացվող և կայացվելիք բոլոր որոշումները վերաբերում են Հայաստանի շահերին։ «Մենք կելնենք մեր շահերից։ Հնարավոր է՝ անցյալում սխալներ եղել են՝ կարծրատիպերին հետևելու պատճառով, բայց հետո մեր մոտեցումը փոխվել է», - նշել է նա։

Սիմոնյանը շեշտել է, որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել են 2020 թվականին՝ կորոնավիրուսից առաջ։ Նա վստահեցրել է, որ ոչ մի պահանջ որևէ մեկից չի եղել, որը Հայաստանը հաշվի է առել և դրա հիման վրա է կայացրել իր որոշումը։

«Բոլոր որոշումներն ու բարեփոխումները իրականացնում ենք մեր երկրի շահերից ելնելով», - կրկնել է նա։

Սիմոնյանը հայտարարել է համազգեստի (զինվորական համազգեստը բանակում – խմբ.) փոփոխության մասին։