Կապանի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել Իրանի սննդի և մշակույթի փառատոնը։

Փառատոնի ընթացքում 30 տաղավարներում իրանցիները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, ազգային ուտեստներ, աղանդեր, ինչպես նաև երեխաների համար եղել են տաղավարներ նկարչությամբ, կավագործությամբ զբաղվելու համար։

photo_5388858229381006228_y.jpg (188 KB)

photo_5388858229381006225_y.jpg (210 KB)

Փառատոնի բացմանը ներկա են եղել Կապանի քաղաքապետարանի պաշտոնյաներ և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Մորթեզա Աբեդինը:

Նշթնք, որ այս փառատոնը, որն անցկացվում է եղբայրական երկու պետությունների՝ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

photo_5388858229381006224_y.jpg (206 KB)

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ փառատոնը տեղի է ունեցել Կապանի բնակիչների ակտիվ մասնակցությամբ և հետաքրքրությամբ: Փառատոնը դեռ չավարտված` բոլոր ցուցադրված ապրանքները և ուտեստները վաճառվել են: Միջոցառմանը մասնակցած անհատներն էւ ընկերությունները շնորհակալություն են հայտնել քաղաքացիների ակտիվ մասնակցության համար եւ նշել են, որ պատրաստ են ավելի մեծ ներուժով նմանատիպ փառատոնների։