Անցած շաբաթ Երևանում աղբահանության աշխատանքները իրականացվել են երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 44, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 48 տեխնիկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանը։
«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով երկու հերթափոխով իրականացվել են 303 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Մնացած 9% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդի մեջ: Փողոցների մաքրությունը իրականացվել է 9 «Կամազ» և 12 «Քերշեր» փոշեկուլ մեքենաներով: Աշխատանքների իրականացման համար շահագործվել է «Բելառուս» տեսակի 6, «Քաթ» տեսակի 2 տրակտոր, 10 ինքնաթափ և 25 ջրցան մեքենաներ:
Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել է 49 զանգ, իսկ «Ակտիվ քաղաքացի» հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 107 հայտ, որից 44-ը գտնվում է ընթացիկ, 63-ը կատարված կարգավիճակում:
Նշեմ, որ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա–Սեբաստիա և կենտրոնում վարչական շրջաններում գտնվող 160 դիտահորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից և տարածքը բերվել է պատշաճ տեսքի։
Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ արդեն ձեռք բերված 15 խմ տարողությամբ «Հովո» մակնիշի աղբատար մեքենաներ գտնվում են մայրաքաղաքում։ Այսօրվանից կմեկնարկվի հանձնման ընդունման պրոցեսը։ Ավտոմեքենաները տեխզննում անցնելուց և արդեն ԱՊՊԱ պայմանագիր ունենալուց հետո, մոտ 10 օր հետո կանցնեն աշխատանքի»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ասաց. «15 նոր աղբատարների ձեռքբերումը նույնպես շատ կարևոր գնում էր, որ մենք այս տարի իրականացրել ենք և մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք և սա հերթական չափաքանակն է, որը որ համալրում ենք մեր աղբատար մեքենաների ամբողջական պարկը»։
ԱՅնուհետեւ նա կատակով հավելեց. «Իհարկե, Հովհաննեսները ոնց որ մի փոքր դուրները չի եկել, որ այս ավտոմեքենան էլ ենք «Հովո» կոչում, բայց այնտեղ W–ով է, հետևապես բոլոր համընկնումները պատահական են։ Վստահ եմ, որ այս ավտոմեքենաները, այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն»։











