Դատախազների ամբողջ դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պաշտպանական կողմը այստեղ հանդիսատեսի համար է աշխատում, իրենք էլ եկել են այստեղ մաքուր իրավաբանություն են անում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման գործով պաշտպաններից մեկը։
«Եթե մաքուր իրավաբանություն եք անում, անցած նիստին կքննարկվեր խափարման միջոցների հարցը, դուք հելաք բոլոր 18-ի վերաբերյալ ասեցիք՝ կխուսափեն, նոր հանցանք անեն, կխոչընդոտեն։ Օրինակ, իմ վստահորդի մասով առաջին ատյանի դատարանը ամենասկզբից գրել է, որ չի կարով խուսափել, որովհետև ինքնակամ է ներկայացել։ Վերաքննիչ դատարանը երկու անգամ հաստատել է, որ չի կարող նոր հանցանք կատարել ու մենակ մնացել է խոչընդոտելը։ Եթե դուք մաքուր իրավաբանություն եք անում, հիմա հելեք ասեք, թե էս մարդիկ ի՞նչ եղանակով կարան գործի քննությանը խոչընդոտեն։
Էս արդեն որերորդ նիստն է, դուք հելնում, ասում եք՝ դուք սոփեստություն եք անում, մենք էլ այստեղ իրավաբաններ ենք, «Մխիթար Գոշը» ստացել ենք, էդ ա»։
Այստեղ նրան ընդհատեց դատախազներից մեկը՝ ասելով. «Քեզ նորմալ պահի» ինչպին պաշտպանն արձագանքեց. «Մի հատ հանգստացի, չափերդ մի անցի»։ Նրանց միջև վիճաբանություն սկսվեց։
Իրավիճակը դատարանի դահլիճում լարվեց։ Դահլիճից մի կին ասաց. «գողական զրույց ա»։
Դատավորը կոչ արեց պաշտպանին նստել և նկատեց. «Հայերենում «հելնեք» բառ չկա, երևի «կանգնել»։ Վարույթի մասնակիցներ, կարգուկանոն պաշտպանեք, մեկդ մյուսի նկատմամբ եղեք կոռեկտ, հանդուրժող և հարգալից»։
Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Առավել մանրամասն տեսանյութում։











