Վաղը Փարաքարի ավագանին համայնքի նոր ղեկավար կընտրի։ Դրա մասին հոկտեմբերի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Մեր խմբակցությունը պատրաստ է շարունակել վերջերս սպանված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի գործը։ Մեր թեկնածուն կլինի Օնիկ Հախվերդյանը։ Նա ակտիվորեն ներգրավված է եղել համայնքի կառավարման գործում, ունի փորձ և տիրապետում է համայնքի խնդիրների մասին տեղեկությանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխող «ՔՊ» կուսակցության վարքագծին, ոչինչ չեմ կարող բացառել, բայց հուսով եմ՝ գոնե այս իրավիճակում նրանք արկածախնդիր քայլերի չեն դիմի»,- նշել է Առաքելյանը։