Սպորտի մեծ հաղթանակների ու երազանքների հետևում միշտ կանգնած են ոչ միայն մարզիկները, այլև այն մարդիկ ու ընկերությունները, որոնք հավատում են այդ երազանքներին և պատրաստ են կանգնել դրանց կողքին։ Հոկտեմբերի 7-ին կայացավ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի բացումը, որի շրջանակում կնքվեց հուշագիր հիմնադրամի նախագահ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի և Skill Event Marketing ընկերության տնօրեն Նելլի Մարաբյանի միջև։  
 
Այս համագործակցությունը միավորում է Eventex Top 100 աշխարհի լավագույն գործակալությունների ցանկում ընգրված հեղինակավոր ընկերության փորձն ու Նազիկ Ավդալյանի նվիրումն ու մեծ առաքելությունը՝ սպորտի բնագավառում։

New Picture.jpg (33 KB)