Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության մոտ։

«Մենք պահանջում ենք, որ այս մարդիկ այլևս Արցախի մասին չխոսեն, որովհետև նրանց համար Արցախի հարցը փակված է։  Արցախցիների հետվերադարձի իրավունքը ոտնահարել են, մի իրավունք է մնացել արցախցիների ձեռքին։ Բոլոր արցախցիների տուն-տեղ տարել եք, վաճառել եք, դավաճանել եք, նրանցից խլել եք իրենց զավակներին, այսօր էլ մեր իրավունքներն եք ուզում մեզնից խլել»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։  

Բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նշեցին, որ այսօրվա իշխանություններից որևէ ակնկալիք չունեն, այդ պատճառով էլ պահանջում են այլևս արցախցիների անունից չխոսել, հայտարարություններով հանդես չգալ։

«Վերջ տվե՛ք արցախցիների անունից խոսելուն, մեր փոխարեն Արցախի ապագան որոշելուն։ Մենք հույս ունենք, որ հետ ենք վերադառնալու։ Դա իրականություն կդառնա, եթե մենք նորմալ առաջնորդմներ ունենանք»,–ասացին ակցիայի մասնակիցները։