Մենք կարգավորեցինք ևս մեկ պատերազմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Եգիպտոսում՝ Գազայի հարցով գագաթնաժողովի ժամանակ։

«Նրանք 32 տարի պատերազմեցին, և մոտավորապես մեկ ժամվա ընթացքում մենք ամեն ինչ կարգավորեցինք, և հիմա նրանք էլ են  հավանում միմյանց։ Դա լավ է, հիանալի է»,- նշել է Թրամփը։

Նա դիմել է Ադրբեջանի նախագահ Ալիևին և ներկաների մեջ չնկատելով Փաշինյանին՝ հարցրել. «Ո՞ւր է հայրենակիցդ (compatriot)։ Դուք երկուսդ արդեն հաշտվել եք, այնպես չէ՞»։