Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է։

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ պաշտպանական խումբը եւ Շտապօգնության բրիգադ։ Պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը չբացառեց, որ Ղուկասյանի համար են կանչել բժիշկներին, քանի որ առավոտյան չի հասցրել դեղերն ընդունել ու իրեն վատ է զգում։