Իրավական պետության մեջ նման բան չէր կարող լինել. բազմիցս Վարդան Ղուկասյանին հրավիրել էին հարցաքննությունների և ոչ մի անգամ քաղաքապետը չէր հրաժարվել գնալուց, սա նշանակում է՝ այս ամենը ժողովրդին ինչ-որ բան ցույց տալու, ասելու համար էր: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանի խորհրդական Հովսեփ Սիմոնյանը։

«Ես մի բանի վրա եմ զարմանում, որ մենք չենք էլ հասկանում, թե ոնց է վաղը երկիրը կործանվելու, այս ամենըվաղը կբերի կործանման: Իրավապահմարմնի ներկայացուցիչները, որոնք պարտավորեն օրենքը պահպանելու, պատկերացրեք ամենավերջին կետով ոտնահարում էին այդ օրենքները:

Կարող էին քաղաքապետին հանգիստ հրավիրել, տանելև այդ ամբողջ շոուն չստեղծեին, եթե ինչ-որբաներ կային ճշտելու, կարող էին ծանուցում ուղարկել, կամ քննիչը գար, հրավիրեր, դուրսգային, գնային: Ես ինքս ազատամարտիկ եմ եղել, և եթե այնքան զորք, որքան բերել էին Գյումրի, կարող էինք Բաքու հասնել: Ես տեսնում էի, որ փախչող անչափահաս երեխաներինկարմիրբերետավորները պառկացրել էին հատակին»,– ասաց խորհրդականը։

Սիմոնյանի խոսքով, ինքը մեծ հույսեր չունի, որ Վարդան Ղուկասյանին չեն կալանավորի. «Վաղը Վատիկանիցերևի պիտի գա նոր տեսնի, որ մարդ են բռնել: Վամպիր է այդ մարդը, արյան կարոտ է, հայ ժողովրդի արյան կարոտ է:

2026 թվականի ընտրություններին խանգարում էին սրբազանները, Վարդան Ղուկասյանը, վաղը ես կխանգարեմ՝ ինձ կտանեն, և էս կապիկությունները կանեն,մինչև 2026 թվի ընտրությունները: Ես վստահ եմ՝ Գյումրու պատկերը կկրկնվի խորհրդարանականընտրություններին, մենք  մեր սխալը պետք է ուղղենք, ժամն է արդեն եկել, այլևս տեղ չկա»։