Մենք պետք է հասկանանք, թե իրավական տիրույթում ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։

«Թե ինչպիսին կլինի համայնքապետարանի աշխատանքը երեկվանից հետո, դա իրենք պետք է պատասխանեն, որովհետեւ հենց Վարդան Ղուկասյանի փեսան է, որ այս պահին պաշտոնավարելու է Վարդանիկի փոխարեն։

Երեկ չկողմնորոշված հայտարարություններ էր անում այդ անձը։ Սկզբում ասաց, որ գործադուլ են անում, հետո համայնքապետարանի պաշտոնական էջով սրբագրեցին այդ հայտարարությունը, որ բնականոն աշխատանքն են շարունակում։ Ես ցավ եմ ապրում, որ ՀՀ երկրորդ քաղաքը նման չկողմնորոշված մասսայի ձեռքում է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցությանը, Էմմա Պալյանն ասաց․ «Ես կարող եմ ասել, որ մենք այս պահին աշխատում ենք որպես ընդդիմադիր ամենախոշոր խմբակցությունը, որը երկու անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Վարդանիկը։ Մինչև չհասկանանք՝ իրավական տիրույթում ինչ  լուծում կստանա, որևէ քաղաքական քայլ այս պահին չենք պատրաստվում անել, որովհետեւ այս ամբողջ պրոցեսը քաղաքական չէր, այլ իրավական»։