Ոստիկանությունը և քննչական կոմիտեն կրկին այցելել են Գյումրու քաղաքապետարան՝ քաղաքապետի աշխատասենյակում գործողություններ իրականացնելու նպատակով։Այս մասին հայտում են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  երեկվանից կալանավորված է, թե իրավապահներն ինչ են փնտրում աշխատասենյակում, անհասկանալի է»,– հայտնում են քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ ուժայինները նախորդ օրը քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրու քաղաքապետարանում, ապա բերման ենթարկել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այսօր առավոտյան քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է։