«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը իր նման կարգալույծ եղած խմբակի հետ», - հոկտեմբերի 22-ին կառավարության ժամի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ Կառավարությունը հակամարտության մեջ չէ Հայ Առաքելական Եկեղեցու հետ, այլ նրանց հետ, ովքեր պղծում են այն։
Փաշինյանը վստահ է, որ այսօր Հայաստանում կա՛մ հոգևոր կյանքի տեղ չկա, կա՛մ շատ դժվար է այն գտնելը։
«Մյուս կողմից հարցը հետևյալն է, որ եթե հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, ապա ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա, այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի եկան համոզելու ինձ, որ Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով։ Ամբողջ վարկաբեկման ապարատը, որը գործում է Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը։
Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, որտեղ ֆեյքերեցների խմբեր են գործում՝ մենք ունենք բոլոր իրավական և բարոյական հիմքերը այդ հուշարձանը հանրությանը վերադարձնելու համար։ Մենք աջակցություն կցուցաբերենք Հայր Արամին և նրա նմաններին, որպեսզի նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Ես ինքս էլ որպես քաղաքացի, հոգևոր հարթակի անհրաժեշտություն եմ տեսնում։ Այդ տեղը գտնվել է և ես կփորձեմ անձամբ ստուգել իմ տպավորությունները։
Ինչ վերաբերում է կարգալուծությանը, ապա կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիճ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերում։ Ինչպե՞ս նա կարող է որևէ մեկին կարգալույծ անել։ Թող նա հանրությանը բացատրի, թե որտեղից ունի կին և երեխաներ»,- եզրափակել է Փաշինյանը։











