Ես այդ պահին ներսում եմ եղել, հատ դուրս եկա, տեսա խանութի կռիշը վառվում է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մալաթիա տոնավաճառի հարեւանությամբ գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած հրդեհի ականատեսը։
«Հիմնական այդ խանութում վաճառում էին հեռախոսներին ու աքսեսուարներ։ Մարդկանց արագ տարհանեցին, որովհետեւ կրակը միանգամից բռնկվեց։ Հետո մեր բաժառնին ուշացավ։ Շուտ գար, էդպես չէր լինի, սաղ տարածքը վառվեց»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ կոշիկի պահեստ է վառվել, ականատես կինն ասաց, որ կոշիկի պահեստը այդ խանութի վերջին հատվածում է, չի կարող ասել՝ որտեղից է կրակը եղել։
«Տուժածներ չունենք, որովհետև երիտասարդը վազեց, որ ներս մտներ, չթողեցին։ Տուժողը հենց այդ երիտասարդն էր, անունը չգիտեմ»։











