Բավականին էական բաղադրիչներ ունի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը, նոր փաստաթղթեր են նաև նախատեսվում ստորագրելու։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները, իհարկե, ուրույն տեղ ունեն։ Մենք կհիշեք և Սաուդյան Արաբիայի հետ ճանաչեցինք միմյանց և հիմա այդ շատ լավ երկխոսություն է ընթանում, և մենք որոշում կայացրեցինք Օմանում բացել դեսպանություն։ Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ ուզում եմ առանձնացնել Միացյալ Արաբական Էմիրությունների և նաև Կատարի հետ մեր ունեցած հետաքրքիր ընդլայնվող օրակարգը։
Գիտեք որքան ինտենսիվ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։
Էլի չարդարացնելով բոլոր չարագուշակ ուրեմն կանխատեսումները մեզ հաջողվեց հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, ինչը համարում եմ չափազանց կարևոր ձեռքբերում։











