Կան հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողացել համաձայնության գալ։ Դրա մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Նրանք համարում են, որ մենք պետք է փոփոխություններ մտցնենք Սահմանադրության մեջ։ Մենք համարում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիրներ գոյություն չունեն։ Ավելին, եթե այդ հարցը կարելի է ինչ-որ կերպ կարելի է մեկնաբանել, մե՛նք կարող ենք ավելի շատ բողոքներ հայտնել նրանց Սահմանադրության վերաբերյալ։ Ընդ որում, խնդիրը լուծվել է խաղաղության համաձայնագրով։ Այլ խնդիրներ չկան»,- հավելել է Միրզոյանը։











