Արտահանման վերահսկողության (Export control) ոլորտում միջազգային ճանաչում ունեցող գիտնականներից կազմված խորհուրդը նախորդ ամիս գիտական աստիճան է շնորհել Բելգիայի Լիեժի Համալսարանի ասպիրանտ, իրավաբան, արտահանման վերահսկման ոլորտի մասնագետ Էմիլյա Տիտանյանին: Գիտականհամայնքի համար իրադարձությունը բացառիկ էր նրանով, որ Տիտանյանի՝ «Գիտական միջավայրում երկակի նշանակության ոչ նյութական արժեքների վերաբերյալ քաղաքական-իրավական վերլուծություն. Հայաստանի նախադեպը» թեմայով թեկնածուական ատենախոսություն պաշտպանությանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան էին ժամանել հեղինակավոր  գիտնականներ՝ այդ թվում Բելգիայի Լիեժի համալսարանի դոկտոր Սիլվեն Փայեն, դոկտոր Քվենտին Միշելը, Ատոմային անվտանգության ազգային վարչության(ԱՄՆ) դոկտոր Էն Հարինգթոնը, Արգենտինայի Ազգային պաշտպանության համալսարանի Պրոֆեսոր Մարիա Էսպոնան: Իսկ Հայաստանից խորհրդի անդամների թվում են եղել դոկտոր Կարեն Գասպարյանը (Զանգվածային Զինատեսակների Չտարածման Խնդիրների Ուսումնասիրության Կենտրոն), դոկտոր Պատվական Ոսկանյանը ( ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո) և դոկտոր Անդրանիկ Գրիգորյանը (Երևանի պետական համալսարան):

Տիտանյանն իր ատենախոսությունում խորությամբ ուսումնասիրել է, թե ինչպես է Հայաստանը արտահանման վերահսկողության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները կիրառում ազգային իրավական դաշտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գիտական ոլորտում ոչ նյութական արժեքների փոխանցման կարգավորմանը։ Հարցազրույցների և դեպքերի ուսումնասիրությունների համակցված կիրառմամբ հետազոտությունը բացահայտում էլուրջ բացեր՝ իրազեկվածության, համապատասխանության ապահովման և պետական կառույցների ու կրթական հաստատությունների միջև հաստատված ինստիտուցիոնալ համագործակցության ոլորտներում։ Ատենախոսությունում ներկայացված են նաև առաջարկություններ՝ միտված մեխանիզմների ամրապնդմանը, մասնագիտացված վերապատրաստումների զարգացմանը և արդյունավետ համագործակցության խթանմանը՝ ապահովելու համար զանգվածային զինատեսակների չտարածման բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ուգիտական հետազոտությունների ամբողջականության պաշտպանությունը։

Ատենախոսության պաշտպանության, Հայաստանում արտահանման վերահսկման ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման արդյունավտ ուղիների շուրջ  Էմիլյա Տիտանյանի հետ ենք զրուցել ենք NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակներում:

  • Արդյոք այսօր գիտական համայնքը պատրաստ ներգրավվելու այս գործընթացներին. ի՞նչ ռիսկեր կան։
  • Որո՞նք են արտահանման վերահսկողության կիրառման ամենակարևոր մարտահրավերներն այսօր՝ հաշվի առնելով հետազոտությունների գլոբալիզացիան, զարգացող տեխնոլոգիաները։
  • Ո՞ր զարգացող տեխնոլոգիաներն են ներկայումս ամենամեծ մարտահրավերը ներկայացնում երկակի նշանակության ապրանքների և ոչ նյութական արժեքների դասակարգման և վերահսկողության համար, ինչո՞ւ:
  • Որքա՞նով են արդյունավետ այս ոլորտը կանոնակարգող միջազգային իրավական մեխանիզմներն արագ տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու համար:
  • Որքանո՞վ է գիտական համայնքը տեղյակ արտահանման վերահսկողության կանոնակարգերի մասին և պատրաստ դրանք ընդունելու։
  • Արդյոք կարող է արտահանման վերահսկողությունը խոչընդոտել գիտական առաջընթացին, նորարարությանը։
  • Կա՞ն օրինակներ, երբ գիտական համայնքը մեծամասամբ ընդունել է արգելքը կամ վերահսկողությունը որպես օրինական և անհրաժեշտ։ Եվ հակառակը՝ կա՞ն վերահսկողության տեսակներ, որոնք լայնորեն անտեսվել կամ դեմ են արտահայտվել գիտական համայնքի կողմից:
  • Ինչպե՞ս կարող են քաղաքականության մշակողներն ու կարգավորող մարմինները ավելի լավ համագործակցել գիտական համայնքի հետ՝ նոր վերահսկողություններ ներդնելուց առաջ՝ վստահություն ձևավորելու և արդյունավետությունն ապահովելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: