Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր։ Այս մասին NEWS.am-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
«Պատերազմը պարզ էր, որ տանուլ էինք տալիս։ Անհասկանալի էր ինձ համար՝ ինչու չեն կանգնեցվում պատերազմական, մարտական գործողությունները, որն է իրական նպատակը»,– ասել է Համբարձութմյանը՝ անդրադառնալով պաշտոնից իր հեռանալու մասին հարցին։
Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո, ազատվել՝ նոյեմբերի 7-ին։











